-
15.11.2020|
21:49
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
-
15.11.2020|
21:43
Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառի շրջանից հայկական զորքերի դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը։ Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
-
15.11.2020|
21:42
Ըստ խոսնակի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։
-
15.11.2020|
21:35
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։
-
15.11.2020|
14:53
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել զոհված ևս 51 զինծառայողի անուններ։
-
15.11.2020|
14:50
Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։
-
15.11.2020|
14:48
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի ստորագրած հայտարարությունն ունի ռազմական և քաղաքական դրույթներ, հետևաբար իր բովանդակությամբ հավասարազոր է միջազգային պայմանագրի ու ենթակա պարտադիր վավերացման։
-
15.11.2020|
14:39
Իտալիայի Չեզենա քաղաքը միաձայն ընդունել է Արցախի անկախության ճանաչման որոշում
-
15.11.2020|
14:33
Եվրոպայի հայկական 100 կազմակերպություններ դիմել են ԵԱՀԿ-ին՝ պահանջելով նոր բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ և վերանայել ԼՂ-ում ռազմական գործողությունների լիակատար դադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայտարարություն է տարածել Ավստրիայում Հայկական Առաքելական եկեղեցու թեմը:
-
15.11.2020|
14:29
Համացանցում լուսանկարներ են տարածվել՝ ինչպես են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։